
Սեգաֆրեդո Տրեկ 2018
Segafredo սրճարանների ցանցը Fnet ընկերության հետ միասին անցկացրեց Segafredo Trek Yerevan մասշտաբային հեծանվավազքը, որն այս տարի ընթացավ Լիոնի այգում: Հարյուրավոր հեծանվորդներ վաղ առավոտից մրցում էին լավագույնի տիտղոսի համար, իսկ մրցանակներն էին՝ 7-օրյա ուղևորություն դեպի Իտալիա Any Wish Travel-ից, 1 տարվա անդամակցության քարտ Multi Wellness Center-ից, trek-MyByke-ից և ոչ միայն: Հեծանվավազքի գլխավոր հովանավորն էր Fnet` Family Network Armenia ընկերությունը: Գործընկերների թվում էին նաև SKECHERS ապրանքանիշը, Yerevan Zipline Airlines-ը, ԻՋԵՎԱՆ գինու և կոնյակի գործարանը, Square One-ը, Sorriso-ն և Cinnabon Armenia-ն: Ցուցադրական հեծանվավազքեր, մրցույթներ, ֆլեշմոբեր…միջոցառումը գերհագեցած էր և տևեց մոտ 5 ժամ: Մեր ֆոտո/վիդեո շարքում ներկայացնում ենք ամենահետաքրքիր պահերը։
Segafredo Trek Yerevan 2018-ը վարում էր Նարեկ Քթոյանը, ողջ օրը բարձր տրամադրությունն ապահովեցին DJ Vakcina-ն և Գևորգ Բաղդասարյանը: