Segafredo

appetito@mikado-themes.com
FOLLOW ME ON INSTAGRAM
Search

segafredo

Home/Միջոցառումներ /Սեգաֆրեդո Տրեկ 2019

Սեգաֆրեդո Տրեկ 2019

Արդեն երեք տարի է,ինչ Segafredo Zanetti ընկերությունը կազմակերպում է մասշտաբային հեծանվավազք բոլոր հեծանիվի սիրահարների համար: Այս տարին ևս բացառություն չէր: Երեկ՝ սեպտեմբերի 28-ին Երևանյան փողոցներում իսկական տոն էր. Segafredo Trek Yerevan 2019 հեծանվաերթի շուրջ 200 մասնակիցներն Աբովյան փողոցում գտնվող Segafredo սրճարանի մոտ առավոտյան 10-ից սկսած իրենց հեծանիվներով սպասում էին միջոցառման մեկնարկին:

Միջոցառման բացումն ազդարարվեց Yerevan Drums-ի աղջիկների կողմից,որից հետո Reebok Sports Club-ի մարզիչներն անցկացրեցին մինի-մարզանք ոչ միայն մասնակիցների,այլև հյուրերի հետ: Նշենք,որ ամենամյա հեծանվավազքին մասնակցում էին և պրոֆեսիոնալ, և ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որի նպատակն էր շեշտել առողջ ապրելակերպի կարևորությունը Segafredo սրճարանների համար և ստեղծել ընտանեկան մթնոլորտ: Չնայած փոքր-ինչ մռայլ եղանակին, մեզ հաջողվեց ապահովել բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ, քանի որ,բացի Segafredo-ի կողմից կազմակերպված համեղ հյուրասիրությունից, մեզ աջակցում էին նաև մեր գլխավոր հովանավոր EVOCABANK-ը,ինչպես նաև MyBike-ը,Reebok Sports Club-ը և Air France-ը: Segafredo Trek Yerevan 2019-ը վարում էր Նարեկ Քթոյանը,իսկ ոգևորող երաժշտությունն ապահովում էր DJ Vakcina-ն:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունենալու համար Հայաստան էին ժամանել և իրենց ողջույնի խոսքերով հանդես եկան մեր հատուկ հյուրեր Trek Segafredo-ի հեծանվային ակումբի մարզիկ Մարկել Իրիզարը,ակումբի հովանավորչական բաժնի ղեկավար Բրունո Սավոնան և Segafredo Zanetti ընկերության գործադիր տնօրեն Հան Հյուբերթը:

Չնայած հեծանվավազքն անցկացվում էր ընտանեկան ջերմ մթնոլորտում և ուղղված էր խթանելու առողջ ապրելակերպը,մեր մասնակիցներին սպասվում էր նաև խաղարկություն,և պատահականության սկզբունքով ընտրված ամենահաջողակներն ստացան արժեքավոր նվերներ մեր հովանավորների կողմից,այդ թվում՝Trek հեծանիվ MyBike-ից,մեկ տարվա անդամակցության հնարավորություն Reebok Sports Club-ից,հատուկ փաթեթ EVOCABANK-ից և,իհարկե, ամենասպասված մրցանակը՝երկու հոգու համար նախատեսված ուղևորություն դեպի հեքիաթային Փարիզ Air France-ի կողմից:

Միջոցառման ավարտին Segafredo Zanetti սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար և բոլորիս կողմից սիրված Մելանյա Բաբայանը հովանավորներին և մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց և հայտնեց իր երախտագիտությունը: Ընգծենք նաև,որ Segafredo Trek 2019 միջոցառման նշանակալի նպատակներից է հասանելի դարձնել առողջ ապրելակերպը բոլորի համար,և այդ իսկ պատճառով մրցույթի ողջ դրամական եկամուտը տրամադրվելու է մանկատան երեխաների համար հեծանիվներ գնելուն: